Մենք ունենք շատ կարևոր ազգային խնդիր՝ անդամակցել ԵՄ-ին․ Վրաստանի վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանը հավակնոտ նպատակ ունի՝ դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը։
Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Բեռլինում։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ունենք շատ կարեւոր ազգային խնդիր՝ անդամակցել Եվրամիությանը։ Մենք հավակնոտ նպատակ ունենք՝ մինչև 2030 թվականը Վրաստանը դարձնել Եվրամիության անդամ։
Այսօր մեր երեխաները արտասովոր կերպով երգեցին ԵՄ հիմնը, և ես համոզված եմ, որ այդ երեխաների ապագան ԵՄ-ում է»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, այս նպատակին հասնելու համար կարեւոր է Վրաստանին բարեկամ գործընկերների եւ երկրների աջակցությունը։