ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան կլիներ 1991-ի սահմաններում, եթե չլիներ կարգավորման համաձայնագրի տապալումը․ Լավորվ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինան այժմ կլիներ 1991 թվականի իր սահմաններում, եթե 2014 թվականի փետրվարին չխախտվեր կարգավորման համաձայնագիրը , այնինչ հիմա Ուկրաինան միայն երազում է 1991-ի սահմանների մասին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ուկրաինան ինքն է արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկածների ձեռքով քայքայել իր տարածքային ամբողջականությունը։

2015 թվականի փետրվարին Մինսկում  պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, և եթե դրանք կատարվեին, Ուկրաինան կպահպաներ իր տարածքային ամբողջականությունը, բայց, իհարկե, առանց Ղրիմի։

Բայց Ուկրաինան չցանկացավ պահպանել իր տարածքային ամբողջականությունը՝ Դոնբասին, Լուգանսկին, Դոնեցկին էլեմենտար ինքնավարության իրավունք տալու միջոցով»,- ասել է Լավրովը՝ անդրադառնալով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին առաջարկին։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվայի չորրորդ առաջարկն է արդեն»,- ասել է Լավրովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular