ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հողամասերը վարձակալությամբ կտրամադրի պետգույքի կառավարման լիազոր մարմինը, ոչ թե համայնքների ղեկավարները. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել Հողային օրենսգրքում և «Բյուջետային համակարգի մասին» օրենքում: Նշվում է՝ դա պայմանավորված է համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք- շինությունների սպասարկման համար հատկացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Համաձայն Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրում են համայնքների ղեկավարները:

Նախագծով առաջարկվում է նշված կետում համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի նկատմամբ նույնպես բացառություն սահմանել և պետական շենք-շինությունների սպասարկան համար հատկացված և առանձնացված հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացի իրականացումը վերապահել պետական գույքի կառավարման լիազոր մարմնին «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, Հողային օրենսգրքով, վարձակալության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Դրանով պայմանավորված լրացումներ պետք է կատարվեն հողամասերի վարձակալության տրամադրման մրցույթները կանոնակարգող հոդվածներում և «Բյուջետային համակարգի մասին» օրենքում:

Այսպիսով՝ նախագծերով առաջարկվում է, որ համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնի պետական գույքի կառավարման լիազոր մարմինը: Ակնկալվում է, որ արդյունքում կավելանան պետական բյուջեի մուտքերը, կկանոնակարգվի համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular