Սուրեն Պետրոսյանը մանրամասնեց, թե որտեղ է եղել «անհետացման» օրը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻմ հետևից եկել են մարդիկ և ասել, որ ես կարող եմ շարժման ուղղությունը փոխել։
Այս մասին 24 news-ին տված հարցազրույցում ասել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։
«Հավաքը սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով շարժվել ենք դեպի Հրազդան։ Ասել են, որ վախենալու կառույցից են։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն։»,-ասել է նա
«Խոսակցությունը դրա մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Ասել են, որ այս շարժման հետևանքով կարող է նաև մարդ մահանալ։
Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ շարժման բովանդակությունը փոխել։ Դուրս եմ եկել այդտեղից, խնդրել եմ այդ մարդկանց ինձ տանեն Ծաղկաձոր։ Քնել եմ այնտեղ, հաջորդ օրը իմ ընկերները եկել են իմ հետևից։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է»։