ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանը ճիշտ է վարվել ճանաչելով Պաղեստինի անկախությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե այդ ճանաչումը Հայաստանին տալիս է ինչ-որ բան (ներդրումներ, նախապատվություններ), ապա Հայաստանը ճանաչելով Պաղեստինի անկախությունը ճիշտ է վարվել, գրում է dzen.ru-ն։

Աշխարհի մոտ 150 երկիր արդեն իսկ ճանաչել է Պաղեստինը, այստեղ նորություն չկա։ Ավելին, Հայաստանը երկրորդ անգամ է ճանաչում Պաղեստինը, քանի որ ի սկզբանե արդեն իսկ ճանաչել էր այն ԽՍՀՄ օրոք։ Այս քայլը խորհրդանշական է և ոչինչ չի կարող փոխել, քանի դեռ Գազայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հետ գործը չի ավարտվել, և մինչև Պաղեստինի ինքնավարության իրական իշխանությունը չի վերահսկում իր սեփական տարածքի մեծ մասը:

Իսրայելն Ադրբեջանին զենք մատակարարելիս այնքան էլ չէր անհանգստանում, թե արդյո՞ք դա դուր կգա Հայաստանին։ Կարծում եմ Հայաստանը նույնպես չպետք է անհանգստանա, թե արդյո՞ք իսրայելցիներին դուր կգա Պաղեստինի ճանաչումը։ Շատ ճիշտ է այն, որ Հայաստանը սկսել է ելնել իր սեփական շահերից։
Արցախը ճանաչելու համար բավարար քաղաքական կամք չկար, բայց գոնե Պաղեստինի հարցում դա ստացվեց։ Տխուր հեգնանք։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular