«ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնի գործողություններ է իրականացնում այլ երկրներում»․ Ռուսաստանի արտաքին հետախուզություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնի գործողություններ է իրականացնում այլ երկրներում, «Россия-24»-ի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Կենտրոնական հետախուզական վարչությունն իրականում հետախուզական կազմակերպություն չէ՝ բուն իմաստով, այն ստեղծվել է գաղտնի գործողություններ իրականացնելու համար։ Այդ գործողությունները երբեմն կրել են ակնհայտորեն ոչ քաղաքակիրթ բնույթ, ամերիկյան հետախուզությունն աջակցել է կոշտ քաղաքական ռեժիմներին, երբեմն նույնիսկ՝ բացահայտ ահաբեկիչներին»,- ասել է Նարիշկինը։
Նա հայտարարել է նաև, որ ի տարբերություն ԱՄՆ ԿՀՎ-ի, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գործունեությունն ուղղված է միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդմանը։