ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ֆրանսիական հարաբերությունների հիմքում ընկած է դարավոր բարեկամությունը. Ֆրանսիայի դեսպանատունը տոնում է հիմնադրման 25-ամյակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հիմնադրման 25-ամյակը տոնեց ֆրանսիական բարոկկո երաժշտության համերգով: Դեսպանատանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլը: Միջոցառմանը հրավիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների համար դիրիժոր Նիկոլայ Պողոսյանի ղեկավարությամբ հնչեցին հայտնի ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ելույթը սկսեց հայերենով, ապա շարունակեց մայրենի լեզվով:

«Հատուկ ընտրել ենք բարոկկո երաժշտությունը, որովհետեւ, իմ կարծիքով, սա շատ կարեւոր ժամանակաշրջան է մեր մշակույթների համար: Իրականում, 1992  թվականի ապրիլի 21-ը նշանավորվեց նրանով, որ մի փոքր ճամպրուկ ձեռքին Հայաստան ժամանեց Ֆրանսիայի  առաջին դեսպանը եւ հաստատվեց «Հրազդան» հյուրանոցում: Սա բավականին բարդ ժամանակահատված էր ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: Շատ շուտով տիկնոջ ընտրությունը կանգ առավ մի շենքում, որն այդ ժամանակ թատերական գործիչների միության շենքին էր պատկանում, բայց ինչպես շատերը գիտեն, թատրոնի եւ դ իվանագիտության միջեւ ընդամենը մի քայլ է, եւ շատ դեսպաններ ամեն օր գրեթե կատարում են այդ քայլը: Շուտով այդ շենքը վերածվեց Ֆրանսիայի դեսպանատան, այսինքն՝ այն շենքը, որտեղ բոլորս հիմա գտնվում ենք: Այս ժողովուրդները միմյանց միջեւ կապեր հաստատելու համար  ամենեւին էլ կարիք չունեն ոչ միջազգային իրավունքի, ոչ էլ ինչ-որ նախաքայլերի,  որովհետեւ դրանց հիմքում ընկած էր դարավոր, հնամենի բարեկամությունը»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ այդուհանդերձ, հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրությունը չի սահմանափակվում միայն Ցեղասպանությունից փրկվածներին Ֆրանսիայում հյուրընկալելով, Գյումրու երկրաշարժի ժամանակ Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությամբ կամ կարկառուն դեմքերից Շառլ Ազնավուրով:

Նրա խոսքով՝ դրանք բավարար չեն դեռեւս դարեր առաջ հաստատված հայ-ֆրանսիական հարաբերությունների ամբողջական շրջանակը ներկայացնելու համար: 

Ելույթի ավարտին դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց թե՛ իրեն նախորդած հինգ դեսպաններին, թե՛ Ֆրանսիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող հայ դեսպաններին, եւ թե´ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հիմնադրման օրվանից դեսպանատան հետ համաքայլ շարժվող աշխատակիցներին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular