ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը Ուկրաինայի հարցով համաժողովում Հայաստանի և Թուրքիայի որոշումների մասին. «Չպարտավորեցնող ժեստեր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 16-ին Շվեյցարիայում ավարտված Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագրին աջակցել են միջոցառման 91 մասնակիցներից 80 երկրներ։ Փաստաթուղթը չստորագրողների թվում են Բահրեյնը, Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հայաստանը։

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Svpressa.ru-ին տված հարցազրույցում համաձայնել է, որ շատերի համար Երևանի որոշումը տարօրինակ է թվում։ Վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ հակասական հայտարարություններ է արել` ուղղված Ռուսաստանին և Բելառուսին։ «Բայց դա որոշակի PR արշավ է։ Շատ խոսում են, բայց ոչինչ չեն անում։ Հայտարարում են, որ դուրս են գալու ՀԱՊԿ-ից՝ չեն հեռանում, քննադատում են Եվրասիական միությունը՝ շարունակում են այնտեղ լինել, Շվեյցարիայում կոնֆերանսի են գնում՝ հռչակագիրը չեն ստորագրում։ Հայաստանը շարունակում է երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառել ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Արևմուտքի նկատմամբ»,- պարզաբանել է հրատարակության զրուցակիցը։

Միաժամանակ ուկրաինական կոնֆերանսի վերաբերյալ վերջնական փաստաթուղթը ստորագրել են Սերբիան, Հունգարիան և Թուրքիան։ Տարասովի խոսքով` Անկարան այդ առումով շատ հետևողական է։ Երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջին գագաթնաժողովում գրագետ ելույթ էր ունեցել ասելով, որ առանց Ռուսաստանի այդ ամենը ոչինչ չարժե։ «Դե ստորագրել են։ Հռչակագիրն ինքնին, կարդում ենք, այնտեղ առանձնահատուկ բան չկա։ Թուրքիայի ինչի՞ն է պետք մեկ անգամ ևս ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալ։ Ի վերջո, նա ՆԱՏՕ-ի անդամ է։ Բայց մինչ այդ Ֆիդանը Մոսկվայում էր, լուրջ բանակցություններ էր վարել Սերգեյ Նարիշկինի, Սերգեյ Շոյգուի հետ, ընդունվել Վլադիմիր Պուտինի կողմից։ Հետո նա մասնակցել էր BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը, զրուցել Սերգեյ Լավրովի հետ, և լուրջ բաներ էին որոշվել։ Իսկ Հայաստանում այլ իրավիճակ է, նա ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է, Ռուսաստանի քաղաքական գործընկերը։ Դա այլ սցենար է։ Ուստի դրանք երկու երկրների կողմից ոչ պարտավորեցնող ժեստեր են»,- եզրափակել է Տարասովը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular