ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Երևանում. «Nissan»-ը չի ենթարկվել պարեկի «կանգառ» հրահանգին, հարվածել է ծառայողական ավտոմեքենային և դիմել փախուստի. հնչել են կրակոցներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 23-ին, դետեկտիվ ժանրի հետապնդում և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկը կասկածանքով Արին Բերդի փողոցում փորձել է կանգնեցնել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի օրինական կանգառ հրահանգին, դիմել է փախուստի՝ հարվածելով պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները, տեսնելով որ նա չի ենթարկվում և դիմել է փախուստի, հետապնդել են մինչև Մանթաշյան փողոց, որտեղ 41 շենքի մոտ Nissan Teana-ն բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային։

Հետապնդման ընթացքում պարեկի կողմից կրակոց է արձակվել «Nissan Teana»-ի առջևի ձախ անվադողի վրա, իսկ երբ Nissan-ը բախվել է պարեկային ավտոմեքենային ավտոմեքենայի, անվտանգության բարձիկը բացվել է, ինչի պատճառով էլ 1 կամ 2 պարեկ տեղափոխվել են հիվանդանոց։Արին Բերդի փողոցում էլ հայտնաբերվել է կրակված 2 պարկուճ։Արդեն Մանթաշյան փողոցում պարեկների հաջողվել է վնասազերծել Nissan-ի վարորդին ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանն ու նույն գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանը։Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 խումբը տեղում օգնություն է ցուցաբերել նաև վթարված Opel-ի վարորդին։

Տարածքը սահմանազատել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները և հավանաբար սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն։Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ էլ պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխված պարեկների ինքնությունը։Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular