Ահաբեկչության զոհերի թիվն աճել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴաղստանում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 20-ի, որոնցից 17-ը՝ անվտանգության աշխատակիցներ, հայտնել է «112» տելեգրամյան ալիքը։
«112»-ի աղբյուրի համաձայն՝ Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժել է 44 մարդ, այդ թվում՝ անվտանգության 37 աշխատակից։
SHOT-ը հայտնել է, որ ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 19-ի։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովի տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում սպանվել է ավելի քան 15 ոստիկան և մի քանի խաղաղ բնակիչ։
Մելիքովն ասել է, որ սպանվել է 6 զինյալ։ Միաժամանակ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ հինգ զինյալ է սպանվել։ Երեք զինյալ սպանվել է Մախաչկալայում, երկուսը՝ Դերբենտում։