ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայի գործարանում բռնկված հրդեհն առնվազն 22 մարդու կյանք է խլել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեայի Հվասոն քաղաքի լիթիումի կուտակիչների գործարանում բռնկված հրդեհից առնվազն 22 մարդ է զոհվել, այդ թվում 20 օտարերկրացի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջներին։ 

Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մեկ հոգի անհետ կորած է, նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել։ 

Կա նաև 8 վիրավոր, որոնցից 2-ի վիճակը ծանր է։

20 օտարերկրացուց 18-ը Չինաստանի քաղաքացիներ են։ 

Հրդեհը Aricell ընկերության գործարանում սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 10:30-ին (Երևանի ժամանակով 05:30-ին)։ Հրշեջները մարել են հրդեհը տեղական ժամանակով ժամը 15:10-ի սահմաններում (Երևանի ժամանակով 10:10-ին) և սկսել են որոնումները շենքի ներսում:

Մասնագետները նշել են, որ հրդեհի ժամանակ կուտակիչների պայթյունները հանգեցրել են կրակի տարածմանը, ինչը բարդացրել է արտակարգ ծառայությունների աշխատանքը և խոչընդոտել աշխատողների որոնումներին։ Գործարանում եղել է մոտ 35,000 մարտկոց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular