ԵՄ-ն և Ուկրաինան մտադիր են մինչև հունիսի վերջ ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունն ու Ուկրաինան մտադիր են մինչև հունիսի վերջ ստորագրել Կիևի համար անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք վերջնական տեսքի ենք բերում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տեքստը։
Հուսով եմ, որ աշխատանքները շատ շուտով կավարտվեն համաձայնագիրը ստորագրելու համար։ Միգուցե այս ամիս, միգուցե ԵՄ հաջորդ գագաթնաժողովի շրջանակում»,- ասել է նա։