ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունները փորձում են խոչընդոտել ռուսական հյուպատոսության բացմանը․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել Կապանում ռուսական հյուպատոսության բացմանը։ Նման ցանկություն Ռուսաստանը վաղուց ուներ, իսկ ՀՀ իշխանությունները թեպետ  թույլտվություն տվել են, Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանն էլ հյուպատոսության համար տարածք է հատկացրել, սակայն տեղի ՔՊ ակտիվը, բնականաբար, բարձրագույն իշխանության դրդմամբ, արդեն քանի ամիս է՝ ակտիվ աշխատում է, որ գործընթացը չկայանա։ Կապանում ՌԴ հյուպատոսություն չբացելու ակտիվ ջատագովներից է ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը, ով անգամ ստորագրահավաք է նախաձեռնել, որ ներկայացնի ԱԳՆ-ին` կապանցիների անունից, թե դեմ են հյուպատոսություն բացելուն: Երեկ չկարողացանք նրա հետ կապ հաստատել ու հասկանալ՝ դիմե՞լ է ԱԳՆ-ին, թե՞ դա սոսկ ցանկություն է։

Ի դեպ, ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը վերջերս  հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է հյուպատոսությունը Կապանում բացել մոտ ապագայում՝ հստակ ժամկետ չնշելով։ 2023 թ․ նոյեմբերի 2-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն ունի, Երեւանն էլ համաձայնություն է տվել։ Ներկայում Կապանում միայն մեկ հյուպատոսություն կա՝ Իրանինը, Ռուսաստանը Հայաստանում հյուպատոսություն ունի միայն Գյումրիում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24․ 06․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular