ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան, Վրաստան, Ղազախստան. Քեդմին բացատրել է, թե որտեղ կարող է Ռուսաստանն Արևմուտքից նոր հարձակում ակնկալել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան չեն պատրաստվում կանգ առնել իրենց աշխարհակարգի հաստատմանն ուղղված դիմադրության որևէ օջախ ճնշելու ցանկության մեջ։ Այս առումով հավաքական Արևմուտքի ներկայացուցիչները, անշուշտ, մոտ ապագայում Ռուսաստանին նոր ուղղությունից ևս մեկ հզոր հարված կհասցնեն։ Նման կանխատեսում է հնչեցրել հայտնի իսրայելցի քաղաքագետը Կեդմին YouTube-ի Waldman Line ալիքում, գրում է deita.ru-ն։

Նրա խոսքով, այդ հարձակումներն ուղղակի հետևանք կլինեն այն բանի, որ անգլո-սաքսոնները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, աստիճանաբար իրենց ուշադրության հիմնական կիզակետը Եվրոպայից կտեղափոխեն Հարավարևելյան Ասիա և Չինաստան։ Հենց այդտեղ էլ շուտով կսկսեն զարգանալ առանցքային իրադարձությունները, կարծում է փորձագետը։

Կեդմին բացատրել է, որ քանի որ Արևմուտքը կենտրոնացնում է իր ռազմական ուժը ՉԺՀ-ի շուրջ և հավաքում է իր բազմաթիվ տարածաշրջանային դաշնակիցների ուժերն ու ռեսուրսները Ռուսաստանի պարագծի երկայնքով, նա նաև կնախապատրաստի նոր հարձակում Ռուսաստանի վրա Հայաստանից, Վրաստանից ու Ղազախստանից: «Արևմուտքը պատրաստվում է հարձակվել Ռուսաստանի Դաշնության վրա հարավային հատվածում»,- զգուշացրել է քաղաքագետը։

Փորձագետի խոսքով դրան ակտիվորեն կմասնակցի նաև Մեծ Բրիտանիան։ Դրա համար նա պատրաստվում է օգտագործել արդեն պատրաստված ապակառուցողական ուժերը Ղազախստանում և Անդրկովկասում։ Ռուսաստանի մրցակիցները հույս ունեն, որ երկիրը բավարար ուժ չի ունենա համարժեք պատասխան տալու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular