ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակnրդի «քթի» տակ զարգացնելով բիզնեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզում կյանքը փոխվել է 2020 թվականի պատերազմից հետո, ավելի ճիշտ՝ Արցախի Քաշաթաղի հանձնումից հետո։ 

Բակունցների ընտանիքը Հերիկ գյուղից ստիպված տեղափոխվեց Սյունիք, հայրական գյուղ՝ Վերիշեն։ Աշխատավոր մարդիկ են․ արտադրում են պեմզայից ու ցեմենտից պատրաստվող սալիկներ, որը տարվա բոլոր եղանակներին պահանջված է կապալառու կազմակերպությունների կողմից։

«Առայժմ արտադրում ենք 15/20/40, նաև՝ 10/20/40 չափի բարձրորակ պեմզաբլոկ։ Մեր ֆորմաները դեռ այդքանն են, հետո հիմնական պահանջարկը այդ չափսի քարերի մեջ է։ Մեկ օրում արտադրում ենք 600 հատ պադոն, բայց «ստանոկի» արտադրողականությունն օրական 1000 հատի է։ «Պադոնները» որ համալրվի, կկարողանանք օրական սահմանված չափով հանգիստ արտադրել»,- MediaHub-ին ասում է Հայկ Բակունցը։

Ընտանիքի համար սկիզբը դժվար էր, բայց Արմենուհին չկոտրվեց անգամ Վերիշենի գնդակոծությունից հետո։ Իր պայքարը մնալն ու սկսած ընտանեկան բիզնեսը զարգացնելն է, թեկուզ բոլոր կողմերից ադրբեջանցիներով շրջափակված Վերիշենում։ Այդպես փորձում են փոխել իրավիճակը։ 

«Արտադրամասը ադրբեջանական դիրքերից դիտարկվում է։ Էն ժամանակ էս խնդիրը չկար։ Ամբողջ ազատագրված տարածքները ման ենք եկել, ո՞ւմ մտքով կանցներ, որ նման բան կլինի։ Բայց հիմա  ունենք էն, ինչ ունենք։ Սյունիքը այս պահին էլ ամուր է, կան մարդիկ, որ հոգով շատ ուժեղ են ու պատրաստ են իրենց ամենավերջին էներգիան ներդնեն, որ Սյունիքը ամուր մնա։ Ես այդպիսինն եմ ու լավատեսությունս չեմ կորցնում»,- ասաց Արմենուհի Բակունցը։

Թշնամու դիտարկման տակ հայտնված Վերիշենում արտադրվող քարերով Սյունիքի սահմանամերձ համայնքներում պետական ծրագրով տներ են կառուցվում։ Արտադրվող պեմզաբլոկներն օգտագործվում են շինարարության մեջ։ 

Արտադրությունը կմեծանա, գործարանը կհամալրվի նոր սարքավորումներով։ Բակունցների ընտանիքին օգնության է հասել Եվրամիության միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը։

Արմենուհին, մասնակցելով «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կազմակերպած բիզնեսի կառավարման առցանց դասընթացին, դարձել է ծրագրի շահառու։ Լավատեսությամբ ներշնչված և առաջ նայող Բակունցների ընտանիքը սահմանամերձ Վերիշենում դեռ շատ անելիքներ ունի։ 

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular