ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղի՞ց էր երեկ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը, ո՞րն է նրա մահվան պատճառը (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ երեկ՝ հունիսի 24-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել նույն օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Դավիթ Վահանի Ներսիսյանի մահվան մասին:

MediaHub-ը պարզեց, որ Դավիթ Ներսիսյանը Գեղարքունիքի մարզից է, Կարմիրգյուղ համայնքից։ «Մի տարվա ծառայող էր, սովորական ընտանիքի տղա»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։

Նրա խոսքով՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ տղան առողջական խնդիր է ունեցել, ու մահվան պատճառը տրոմբն է։

«Ասում են՝ տրոմբ է ունեցել։ Դե ավելի մանրամասն ՊՆ-ն կասի։ Հիմա սպասում են, որ հայրը գա, արտագնա աշխատանքի է եղել։ Սովորական ապրող ընտանիքի երեխա էր, վերջին շրջանում ընտանիքը քաղաքում էր ապրում, բայց տղային այստեղ՝ Կարմիրգյուղում են հուղարկավորելու»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր տեղեկություններով՝ Դավիթը մեկ քույր ու մեկ եղբայր ուներ։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular