ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրում ամուսինը դանակահարել է կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Արմավիրի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները հունիսի 24-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա որովայնին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը. 35-ամյա կնոջը պատճառվել էր թափանցող ծանր մարմնական վնասվածք: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

42-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular