ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության գործընթացում խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է․ Բայրամովը՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ռուսական երկկողմ հարաբերությունները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները, տարածաշրջանում վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Նշվել է, որ այս գործընթացում հիմնական «խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են» (չակերտները՝ Tert.am)։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular