ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիշերն արտակարգ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դուբայ-Երևան, Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաիռները տևական ժամանակ է չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։  Այս մասին տեղեկանում ենք Flightradar կայքից: 

Ըստ նախնական տվյալների պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել, քանի որ գիշերը հորդառատ անձրև, կայծակ եւ ամպրոպ էր:

Ինքնաթիռները պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում, ապա բարեհաջող վայէջք կատարել, իսկ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թբիլիսիում վայրէջք կատարած ինքնաթիռը գիշերն ավելի ուշ վերադարձել է Երևան և բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular