ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղիշե Հակոբյանի ցուցմունքում նոր հանգամանքներ են առաջ քաշվել․ Նորիկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 28-ին։

«Արդեն տուժողների (ծնողների, խմբ․) ցուցմունքներն են հրապարակվում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց զորամասի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով՝ դատական նախորդ նիստերի ընթացքում հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանն է երկու անգամ ցուցմունք տվել։

Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի նյութերի` Հակոբյանն է վառել վառարանը, որից էլ բռնկվել է կացարանի հրդեհը։

«Ամեն դեպքում, ծնողները շատ դժգոհ են թե՛ դատաքննությունից, թե՛ անջատված մասի քննությունից։ Ոչ մի բան չի փոխվել»,- նշեց Նորիկյանը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ եթե մինչ այս պահը Եղիշե Հակոբյանը նշում էր, որ միայն ինքն է վառել վառարանը, այդ պահին միայն ինքն է եղել կացարանի այդ հատվածում, վերջին երկու նիստերի ընթացքում իր տված ցուցմունքի բովանդակությունից պարզվում է, որ իր հետ եղել են երկու զինծառայողներ, մասնավորապես, տուժող ճանաչված Լևոն Խառատյանը և օրվա հերթապահը՝ Ռադիկը։ 

«Հերթապահին արդեն մեղադրանք է առաջադրված՝ անջատված մասով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Գիտենք, որ այս գործով անջատված մաս կա, որն այս պահին քննվում է։ Հիմա այս գործով հերթապահին մեղադրանք է առաջադրված»,- ասաց Նորիկյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular