ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշում սահմանազատման գործընթացն ավելի շատ կայունություն է բերելու․ ՀՀ ԱԽ քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսվա ընթացքում ստորագրել: Այս մասին «Կառուցելով ապագան» խորագիրը կրող «ԱՊՐԻ» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ սահմանային սյուներ տեղադրելուց հետո արդյո՞ք Տավուշն այժմ ավելի անվտանգ է, նա պատախասնեց. «Տավուշում սահմանազատման գործընթացը, մեր  գնահատմամբ, ավելի շատ կայունություն է բերում, բայց ամբողջական կայունության համար, բնականաբար, խաղաղության պայմանագիր է պետք։ Պետք է լինի խաղաղություն, որ ամբողջովին համոզված լինեն՝ էսկալացիա չի լինի: սա է հիմնական երաշխիքը»։

Ա.Գրիգորյանը տեղեկացրեց, որ հիմա Տավուշում 4 հատվածում կատարել են սահմանազատում,  հնարավոր է այլ տեղերում էլ լինի. «Այսինքն հատվածական է, միանգամից  ամբողջ սահմանը հնարավոր չէ սահմանազատել։ Հիմքը 1976 թվականի քարտեզն է»,- ասաց նա:

Հարցին՝ հաջորդը Ջերմո՞ւկի շրջանում է սահմանազատում լինելու, Ա. Գրիգորյանն ասաց, որ դեռևս համաձայնություն չունեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular