ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրը գա, որ հուղարկավորեն․ մանրամասներ հանկարծամահ եղած զինվորից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Շատ լավ ընտանիքի զավակ էր, ինքն էլ համեստ, հավասարակշռված երիտասարդ էր, տան ավագ որդին էր, իրենից փոքր եղբայր ունի։ 1 տարի առաջ էր զորակոչվել բանակ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը։

Նա պատմեց, որ Դավիթի հայրն արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ, սպասում են գա, որ տղային հուղարկավորեն։

«Ասում են՝ տրոմբ է ունեցել, դա էլ եղել է մահվան պատճառը, բայց ես այդ մասով հստակ տեղեկություն չունեմ»,- նշեց Հոդաբաշյանը։

Տնօրենի խոսքով՝ Դավիթը դպրոցի փաստաթղթերով տարկետում ուներ։

Տիկին Շահբազյանը նաև նշեց, որ իր տեղեկություններով՝ շարքի մեջ ընկել և հանկարծամահ է եղել։ Սակայն դպրոցում սովորելու տարիներին նա առողջական խնդրի մասին չի բարձրաձայնել։

«Երբեք, ոչ մի անգամ չի խոսել առողջական վիճակի մասին։ Նա նույնիսկ չէր բացակայում դասերից։ Այնքան էր սիրում դպրոցը, ընկերներին, ուսուցիչներին։ Երբ զինծառայությունից եկավ արձակուրդ, բոլորիս գրկեց, նկարվեցինք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular