ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը․ պատմության այս օրը (27 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ձկնորսության համաշխարհային օր, Ջիբութի՝ Անկախության օր, Նիկարագուա՝ Նիկարագուական դիմադրության օր, Ռուսաստան՝ Երիտասարդության օր, Տաջիկստան՝ Ազգային միասնության օր, Ուզբեկստան՝ Տպագրության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829-ռուս-թուրքական պատերազմի ընթացքում էրզրումը գրավվել է ռուսական բանակի կողմից:

1970– վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը։

1976 – ծնվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բոլիվիայի հետ։

1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը։

2006-Ամերիկահայ երիտասարդների մի խումբ քայլարշավ է սկսել Լոս Անջելեսից Վաշինգտոն՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:

2007-Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահներ Ժան-Կլոդ Գոդենի և Գի Ֆիշերի մասնակցությամբ բացվել է հայ ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդեսը:

2008-Հայաստանի արտգործնախարարությունում կազմակերպվել է Երևան-Պրիշտինա հեռուստակամուրջը Կոսովոյում գտնվող հայաստանցի խաղաղապահների և նրանց հարազատների համար:

2012-Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանը գնվել է վրացի սեփականատիրոջից և փոխանցվել Գրողների համահայկական հիմնադրամին:

2018- Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1615-առաջին անգամ Եվրոպա է բերվել թեյը:

1838-ծնվել է գերմանացի կոնստրուկտոր-զինագործ Պետեր Պաուլ Մաուզերը:

1873– վախճանվել է ռուս նշանավոր գրող, դիվանագետ Ֆեոդոր Տյուտչևը։

1905– ռուսական Պոտյոմկին զրահանավի վրա ապստամբություն է սկսվել։

1910-Ռուսաստանի Պետական դուման ընդունել է ստոլիպինյան ագրարային բարեփոխումների օրենքները:

1929-Թուրքիայում նախագահ Մուստաֆա Քեմալը սկսել է պայքարը կոմունիստական քարոզչության դեմ:

1931– Իգոր Սիկորսկին ԱՄՆ-ում ստացել է ուղղաթիռի ստեղծման արտոնագիր։

1941-Վորոնեժի Կոմինտեռնի գործարանում հավաքվել են առաջին ԲՄ-13 հրթիռային համակարգերը, որոնք հայտնի են Կատյուշա անունով:

1967-Անգլիայի Էնֆիլդ քաղաքում տեղադրվել է առաջին բանկոմատը:

1977– ծնվել է իսպանացի ճանաչված ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը։

1981-ընդունվել է Կամբոջայի սահմանադրությունը:

1983– ծնվել է թաթարական ծագումով ռուս երգչուհի Ալսուն։

1988-Փարիզի Լոնդոնյան կայարանում բախվել են երկու մերձքաղաքային գնացք, որի հետևանքով զոհվել են 56 մարդ, իսկ 57-ը ստացել են վնասվածքներ:

1997– ավարտվել է Տաջիկստանի քաղաքացիական պատերազմը։

2001– վախճանվել է ամերիկացի դերասան, Օսկարի կրկնակի դափնեկիր Ջեք Լեմոնը։

2010-Իսլանդիայում ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունների մասին օրենքը և նույն օրը գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը, որն իրականացրել է այդ երկրի կառավարության ղեկավար, վարչապետ Յոհան Սիգուրդարդոտտին:

2022 —Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող Հատուկ ռազմական գործողության ժամանակ հրթիռային հարված է հասցվել Կրեմենչուկ քաղաքում գտնվող առևտրի կենտրոնին, զոհվել է 19 խաղաղ բնակիչ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular