ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրամարտիկ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է պարտադիր զինծառայությունից

ՍՊՈՐՏ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանն ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Գևորգի Մարտիրոսյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է տրվել մինչև 2024-ի ամառային զորակոչը։ Տարկետումը տրամադրվելուց հետո՝ նոր նվաճումներ է ունեցել՝ այդ թվում՝ ծանրամարտի Եվրոպայի 2022-ի առաջնության 3-րդ մրցանակակիր է դարձել:

Այժմ  անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատել Արսեն Մարտիրոսյանին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular