ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ Աղավնավանքի ողբերգական դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղավնավանք գյուղում մոլորված 61-ամյա բնակչին երկար փնտրելուց հետո փրկարարները գտել են նրա դին: Hraparak.am-ի հետ զրույցում Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք գյուղի վարչական ղեկավար Ալեքսանդր Հարությունյանն ասաց, որ մահացածը գյուղի մշտական բնակիչ էր, օրավուր հացը վաստակում էր սունկ հավաքելով: «Ինքը ծառի սունկ էր միշտ գնում, հավաքում, բերում էր, վաճառում: Ծառի ճյուղի բարձր հատվածին սնկեր են եղել, փորձել է ճյուղը կտրել, որ հավաքի, hավանաբար, ծանր ճյուղն ընկել է գլխին, մահացել է, կատարվածը դժբախտ պատահար է»,-ասաց գյուղի վարչական ղեկավարը: Հետաքրքրվեցինք՝ մենակ էր ապրում, թե ոչ: «Ամուսնալուծված էր, իր համար ապրում էր, էլի․․․»:


Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 12:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին:

Փրկարարներն անտառից պատգարակով դուրս են բերել (մոտ 1 կմ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular