Եռման կետը. ԱՄՆ-ի հրամանով Հայաստանը մեղադրել է Ռուսաստանին Ղարաբաղը «գրավելու» մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի իշխանությունները հետևողական հակառուսական քաղաքականություն են վարում հետևելով Բրյուսելի, Վաշինգտոնի և Անկարայի հրահանգներին, nsn.fm-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ռուսաստանը «գրավել է Լեռնային Ղարաբաղը, այնուհետև այն հանձնել Ադրբեջանին»։ Նրա խոսքով ամեն ինչ իբր տեղի է ունեցել Մոսկվայի «թույլտվությամբ», և առաջարկել էր «արձանագրել», որ պատերազմը տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ «Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից»։
«Հայաստանի հռետորաբանության մեջ ոչ մի զարմանալի բան չկա: Հայկական քաղաքականությունն այսօր հիշեցնում է հրում խաղը, երբ փորձում են հակառուսական տրամադրություններ առաջացնել, բայց չհասցնել դրանք եռման կետին: Այս վերջին հայտարարությունը ամեն ինչից դուրս է: Հարց է առաջանում. ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ռուսաստա՞նը: Բայց դա արել է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը»,- նշել է նա։
Ըստ նախկին խորհրդարանականի ներկայումս Հայաստանի իշխանությունները ոչ թե պաշտպանում են ժողովրդի շահերը, այլ գործում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատվերով։
«Հայաստանի իշխանությունները գործում են համաձայն հրահանգների, որոնք ստանում են Բրյուսելից, Վաշինգտոնից և Անկարայից։ Այսօր Ռուսաստանի հանդեպ ի՞նչ երախտագիտության մասին կարող ենք խոսել։ Դա չի տեղավորվում տրամաբանության մեջ։ Բայց Հայաստանի գործող իշխանությունը ժողովրդի հետ կապելու կարիք չկա, քանի որ իշխանությունների տրամաբանությունը թելադրված չէ Հայաստանի ու հայ ժողովրդի հիմնարար շահերով։ Առանց ռուս խաղաղապահների միջամտության կոտորած կլիներ: Դաշնակիցների միջև միշտ էլ հարցեր առաջանում են, դա տրամաբանական է և ճիշտ, բայց բոլոր հարցերը լուծվում են բացառապես երկխոսության շրջանակներում, այստեղ մենք երկխոսություն չենք տեսնում, այստեղ մենք Հայաստանում տեսնում ենք հակառուսական դիրքորոշում։ Երկրի շահերը պաշտպանելու իրենց լիակատար ձախողումը իշխանությունները կապում են ռուսների հետ։ Ներկայիս իշխանությունները չեն մտածում հետևանքների մասին, ուղղակի հրահանգներ են կատարում»,- եզրափակել է զրուցակիցը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը