ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռօրյա այցով Թբիլիսի Է ժամանում եվրակոմիսար Յոհաննես Հանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերի եվրակոմիսար Յոհաննես Հանը մայիսի 4-ին եռօրյա այցով ժամանում Է Վրաստան:
 
Այդ մասին հայտնել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: 
 
Այցի ընթացքում եվրոկոմիսարը մայիսի 5-ին հանդիպումներ կանցկացնի Վրաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
 
«Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն Եվրամիության հետ Վրաստանի համագործակցության գերակա հարցերը, ինչպես նաեւ այն բարեփոխումները, որոնք Վրաստանում անցկացվում են Ասոցացման համաձայնագրի շրջանակներում: Նաեւ քննարկվելու են Վրաստանի սպասումները «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից, որը պլանավորված Է Բրյուսելում այս տարվա նոյեմբերին»,-ասել Է ԱԳ նախարարության ներկայացուցչուհին:  
 
Այցի ընթացքում ծրագրված Է «Տեխնիկական համագործակցության մեխանիզմ» ֆինանսական համաձայնագրի  ստորագրումը, որը 32 մլն եվրոյի չափով օգնություն Է նախատեսում Վրաստանին Ասոցացման վերաբերյալ համաձայնագրի իրականացման համար, հաղորդել Է Sputnik-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular