ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, քվեարկել է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենենին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում մեկնարկել են նախագահական արտահերթ ընտրությունները, որոնք նշանակվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում ողբերգական ավիավթերի հետևանքով երկրի նախագահի մահվանից հետո։

Նախագահի պաշտոնի համար պայքարում է չորս թեկնածու, որից երեքը պահպանողականներ են, մեկը՝ բարեփոխիչ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը որոշ տեղեկություններ է փոխանցում քվեարկության ընթացքից.

«Այսօր Իրանում ընթացող նախագահական ընտրություններում վաղ առավոտից գրանցվել է ընտրողների նկատելի ակտիվություն։

Նախագահի պաշտոնին հավակնող հիմնական երեք թեկնածուներ են համարվում պահպանողական թևից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Սայիդ Ջալիլին, ինչպես նաև բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը։

Ըստ նախնական գնահատականների՝ ընտրություններին կմասնակցեն քվերակելու իրավունք ունեցող իրանցիների մոտ 50-60 տոկոսը։

Չի բացառվում, որ թեկնածուներից ոչ ոք առաջին փորձից չի ստանա ձայների անհրաժեշտ քանակը, և ընտրական գործընթացը կտեղափոխվի երկրորդ փուլ։

Իրանի նախագահական ընտրություններում վաղ առավոտյան քվեարկել է այս երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենենին։

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը այս պետության ամենաբարձր հոգևոր-քաղաքական պաշտոնյան է, որը հսկայական ազդեցություն ունի ներքին և արտաքին անխտիր բոլոր ուղղություններում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular