ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Պերմինով. Հայաստանի իշխանությունն ավելի ու ավելի է սադրիչ հայտարարություններ անում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու մեջ ասելով, որ Ռուսաստանը նախ վերցրեց Լեռնային Ղարաբաղը, վերադարձրեց Ադրբեջանին, ապա հեռացավ։

Լենինգրադի մարզի սենատոր Սերգեյ Պերմինովը «47channel.ru»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է այդ հայտարարությունը և բացատրել, թե ինչո՞ւ են հայ քաղաքական գործիչները նվաստացնելով սեփական ժողովրդին նման սադրիչ հայտարարություններ անում։

«Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, ցավոք սրտի, գնալով ավելի հաճախ են հայտարարություններ անում, որոնք դիտավորյալ սադրիչ են։ Նման կերպ Երևանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության անբարենպաստ ելքի արտաքին պատճառների որոնումները շարունակվում են»,- ասել է սենատորը:

Նա Արմեն Գրիգորյանի հայտարարություններն անվանել է անհեթեթ ընդգծելով, որ Ռուսաստանը գործադրել է բոլոր ջանքերը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, թեև հայկական կողմը կարող էր շատ ավելին անել։ Նա նաև հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանն է ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք։

«Սեփական սխալ հաշվարկների պատասխանատվությունը Ռուսաստանի Դաշնության վրա գցելը վտանգավոր մանիպուլյացիա է; Եվ դա խթանվում է առանձին քաղաքական գործիչների շահերից ելնելով։ Բայց դա իրականության հետ կապ չունի և երկարաժամկետ հեռանկարում օգուտ չի բերի հայ ժողովրդին»,- բացատրել է սենատորը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular