ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին անմխիթար վիճակում է գտնվում. այս մայրուղին ռազմավարական անգնահատելի նշանակություն ունի. Աբրահամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին անմխիթար վիճակում է գտնվում. այս մայրուղին ռազմավարական անգնահատելի նշանակություն ունի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է, որը ասֆալտապատվելուց հետո (2021 թ.) ամեն տարի հիմնանորոգում, մասնակի վերանորոգում են, սակայն շարունակում է անմխիթար վիճակում գտնվել:

Սա, ի դեպ, այն ճանապարհն է, որը թմբկահարվում էր որպես այլընտրանքային և եկել էր փոխարինելու Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, որի տարբեր հատվածներ գործող կառավարիչը պարզապես նվիրեց, զիջեց Ադրբեջանին:

Սա ոչ միայն մարզային, այլ հանրապետական առանցքային նշանակություն ունեցող երակ է, որի ռազմավարական նշանակությունը բոլոր առումներով անգնահատելի է», - գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular