ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության մեջ է՝ մեր մյուս ռազմագերիների հետ․ Դժբախտություն է տեսնելը, որ գործող կառավարության համար իր հայրենակիցները բացարձակ արժեք չունեն (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բագրատ Սրբազանը խորհրդանշական վայրից ուղերձ հղեց՝ Բաքվում ապօրինաբար պահվող  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, բոլոր հայ գերիների ազատության հարցը հրամակայան է․

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության մեջ է՝ մեր մյուս ռազմագերիների հետ։

․․․ Միակ ինստիտուտը կամ միակ միավորը, որը, կարելի է ասել, ամբողջությամբ անտարբեր է նրանց ճակատագրի նկատմամբ, ՀՀ այսպես կոչված կառավարությունն է։

Դժբախտություն է հասկանալն ու տեսնելը, որ ապրում ես մի այնպիսի կառավարության կառավարման պայմաններում, ում համար իր հայրենակիցները բացարձակ արժեք չունեն։ Արժեք ունեն միայն այն թելադրանքները, այն պարտադրանքները, այն հոխորտանքները, որոնք գալիս են թշնամու կողմից։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, բոլոր ռազմագերիներին մաղթում ենք շուտափույթ ազատություն, վերադարձ, ազատագրում:

Մեր մաղթանքն է, որ մեր կյանքն ընդհանրապես ազատագրվի այն չարիքից, որը եկել, վիշապի պես նստել է այն պարզկա ակունքին, որը մեր երկիրն է, մեր համբուրելի հայրենիքն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular