ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում. Եղիշե Կիրակոսյանը զայրացել է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սրբազան շարժում» տելեգրամյան ալիքը երեկ գրեց, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում նոր պահանջներ են ներկայացված․ որ Հայաստանը հրաժարվի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Խոսքը վերաբերում է արցախահայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականությանը եւ էթնիկ զտումներին, Բաքվում պահվող հայ գերիների մասին ՀՀ բողոքներին, ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու պահանջներին:

Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել նաեւ այս պահանջները, ինչն առաջացրել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը, ով արձակուրդում է եւ հնարավոր է չվերադառնա` հրաժարական տա։ Իհարկե, Կիրակոսյանի գրասենյակից հերքեցին տեղեկությունը, թե նման բան չկա, բայց վերջինս արձակուրդում է:

Մեր տեղեկություններով՝ այդ պահանջներն Ադրբեջանը ներկայացրել է դեռ անցած տարեվերջին: Անգամ նեղ քննարկում է եղել, որին մասնակցել են խաղաղության պայմանագրի մշակմանը մասնակցող պաշտոնյաները, այդ թվում՝ Եղիշե Կիրակոսյանը, Էդմոն Մարուքյանը, ով այդ ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպանն էր: Փաշինյանն այդ ժամանակ հպանցիկ ասել է, որ դեռ պաշտոնապես պահանջ չի ներկայացվել, բայց չի բացառվում։

Հենց այդ ժամանակ է Կիրակոսյանն ընդվզել` ասելով, որ հենց հիմա հրաժարական կտա։ Նրան հանգստացրել են, թե հնարավոր է Ալիեւը հրաժարվի իր պահանջից։ Սակայն օրերս ուղարկված 10-րդ փաթեթում արդեն գրավոր են պնդել պահանջը: ԱԳՆ մեր աղբյուրը վստահեցնում է, որ անգամ եթե ՀՀ-ն հետ կանչի իր հայցերը, Ադրբեջանը նոր պատրվակով կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular