ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է պահանջել Ադրբեջանը 10-րդ փաթեթում. հերքման սին փորձ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հերքում է տարածված տեղեկությունները, թե Եղիշե Կիրակոսյանը հրաժարական ներկայացնելու մտադրություն ունի։ Երեկ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը, որն անմիջականորեն կապված է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ, վկայակոչելով իր դիվանագիտական շրջանակներին, հայտնում էր, թե Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է չվերադառնալ արձակուրդից և հրաժարական տալ։

Պատճառն այն է, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի բոլոր պահանջները, մասնավորապես վերջին 10-րդ փաթեթում Ադրբեջանը պահանջել է հրաժարվել իր դեմ ներկայացրած բոլոր միջպետական գանգատներից, և դա էլ հարուցել է Կիրակոսյանի զայրույթը։

Գրասենյակից հերքում են, թե Կիրակոսյանը հրաժարական տալու մտադրություն ունի, համենայնդեպս նշել են, թե նման որոշում այս պահին չկա, իսկ թե ե՞րբ կարող է նման որոշում լինել, որևէ մեկնաբանություն չի տրվել։ Նաև իշխանություններն ընդհանրապես չեն հերքում տարածված տեղեկությունները, որ Ադրբեջանը պահանջում է հրաժարվել միջպետական բոլոր գանգատներից, իսկ հատուկ այդ գանգատների համար Հայաստանը հասցրեց մեկ անգամ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Հռոմի ստատուտն ընդունելով, որպեսզի կարողանա միջազգային քրեական դատարան հայց ներկայացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Եվ այժմ վարչախումբը չի էլ բացառում, որ կարող է հրաժարվել Ադրբեջանի դեմ բողոքներից, ինչը հերթական անգամ կվկայի, որ գործ ունենք պարզ մանիպուլացիայի և շուլերության հետ, իսկ փաշինյանական աղետաբեր վարչախումբը դարձել է Ադրբեջանի խամաճիկը։

Ալիսա Մազմանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular