ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում դեմոկրատների պարտությունը կազդի նաև Հարավային Կովկասի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ագրեսիվ խուճապ». CNN-ն այսպես է գնահատում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կուսակիցների հոգեվիճակը նախօրեին տեղի ունեցած նախագահական թեկնածուների բանավեճերի կապակցությամբ։ Բայդենի կծկված, խեղճացած և առողջական լուրջ խնդիրներ ունեցող տեսքը, ինչպես նաև իր օպոնենտին պատասխանել չկարողանալու հանգամանքը, հարուցել է դեմոկրատների իսկական խուճապը։

Ոչ կապակցված խոսքը նախագահին շատ ավելի լուրջ վնաս է հասցրել, քան եթե նա մի քանի կեղծիքներ աներ ուղիղ եթերում։ Ըստ ամերիկյան մի շարք առաջատար լրատվամիջոցների՝ դեմոկրատներն այժմ մտածում են Բայդենին փոխարինելու և նրա փոխարեն այլ թեկնածու ներկայացնելու հնարավորության մասին, թեպետ ինքը՝ Բայդենը, նույնիսկ, ջախջախիչ պարտություն կրելով դեբատներում, հայտարարել է, որ շարունակելու է պայքարը, իսկ Դոնալդ Թրամփի ընտրությունը ծանր հետևանքներ է ունենալու ողջ աշխարհի վրա։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դուրս է բերելու ՆԱՏՕ-ից, այդ կերպ թուլացնելով Եվրամիության երկրներին և հատկապես Ուկրաինային, որին օգնելու համար «Հանրապետականները» տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել։

Խնդիրներ է առաջանալու նաև Հայաստանի համար։ Հայաստանի իշխանություններն ավանդաբար լավ հարաբերություններ ունեն Դեմոկրատական կուսակցության հետ։ Հաշվի առնելով, որ դեմոկրատները մշտապես լուրջ դիրքեր են զբաղեցրել թե՛ Կալիֆոռնիայում, որտեղ հայկական ամենամեծ համայնքներից մեկն է, և թե՛ այլ հայահոծ նահանգներում, իսկ Հանրապետականների հետ առանձնապես հարաբերություններ չեն ստեղծվել, առավել ևս, որ Թրամփը հայտնի է որպես ալիևյան վարչակազմի մտերիմ անձ, նույնիսկ Բաքվում ժամանակին լուրջ բիզնես ուներ։ Եվ այժմ նրա հաղթանակը կարող է կրկին փակել Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք։

Սաթինե Հունանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular