ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոմալիում հատուկ ծառայությունները սխալմամբ գնդակահարել են նախարարներից մեկին (ֆոտո)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սոմալիի հասարակական աշխատանքի նախարար 31-ամյա Աբդուլլահի Շեյխ Աբասը գնդակահարվել է անվտանգության ուժերի կողմից, ծառայողական մեքենայի մեջ: Բանն այն է, որ հատուկ ծառայության աշխատակիցները երկրի նախագահի նստավայրի մոտ կայանված մեքենայի ուղևորին զինված իսլամիստի տեղ են ընդունել: Տեղի ուենցածի կապակցությամբ երկրի նախագահ Մոհամեդ Աբդուլլահի Մոհամեդը դադարեցրել է իր այցը Եթովպիա:

Վերլուծաբանների խոսքերով՝ նմանատիպ դեպքերը Սոմալիում հաճախակի են դարձել: Ահաբեկչական վտանգի հետ կապված երկրում բավական լարված իրավիճակ է տիրում և շատ հաճախ անվտանգության ուժերը թվացյալ վտանգը լիկվիդացնելուց հետո են միայն պարզում, թե ով էր զոհը: Այս անգամ դա երկրի նախարարներից մեկն էր․․․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular