Ցնցող պահ․ ի՞նչ է խնդրում հանդեցի կինը Սրբազանից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲագրատ Սրբազանը ներքին Հանդում լուռ նստել ու լսում է գյուղացիներին։ Երբեմն միջամտում է։ Պարտադիր էլ չէ, որ գյուղացիները խոսեն․ նրանց դեմքը, տխրությունը ամեն ինչ պատմում է։ Այդ մասին խոստովանում են՝ քանի՜ ստրես ենք տարել․․․ Գյուղում անասուն չկա արդեն, ո՞նց պահեն շրջափակման մեջ, հավ ու խոզ են պահում։ Մեղվի փեթականեր ունեն, մեղվի՜ն հսկել պետք չի, գնում ու փեթակ են վերադառնում։ 2020-ի պատերազմից հետո թշնամին գյուղի կեսը իր տիրապետության տակ է առել։ Քայլելով եկել ու նստել է։ Հրաման է տրվել, որ մերոնք նահանջեն։ Հոգոց հանելով են խոսում ու ասում՝ մերոնք ինչու՞ են հետ քաշվել է՜․․․ Գյուղացիներից մեկն էլ բարձրաձայնում է՝ «Տղամարդը պիտի տղամարդ լինի, եթե չես կարում կառավարես, ասի՝ չեմ կարում»։
Ամենացնցողը վերջում է։ Երբ Սրբազանը խոսում է Դավիթ Բեկ գնալու մասին, մի կին ասում է՝ կարելի՞ է մի բան խնդրել։ Ի՞նչ պիտի խնդրի,- բոլորի միտքը սա է։ Ավելի ցնցող պահ հնարավոր չէ պատկերացնել։ Կինը խնդրում է, որ Սրբազանն իրենց գյուղի համար աղոթի։ Եկեղեցին, ինչպես նաև գերեզմանները թշնամու տիրապետության տակ են։ Եկեղեցի գնալ չեն կարող։ Հանդեցիները բոլորը ոտքի են կանգնում։ Սրբազանն աղոթում է․ Հայր մեր․․․ Հետո աղոթում է նահատակների համար, որոնք իրենց կյանքը տվել են գյուղի համար։ Աղոթում է ննջեցյալների համար, որոնց մոտ գյուղում մնացած մի քանի տասնյակ մարդիկ չեն կարողանում գնալ։ Քանի՞ աշակերտ ունեք, - հարցնում է Սրբազանը։
Պատասխանում են՝ 4։ Ամեն ինչ ասված է։ Վերջում հանդեցիները խնդրում են Սրբազանին, որ չնահանջի, հետ չկանգնի ու ցույց են տալիս, իրենց գլխավերևում՝ բարձունքում տեղադրված ադրբեջանական դրոշը․․․