ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակ կիրառելու հետևանքով դաստակը կորցրած Եսայի Քարամյանին երրորդ անգամ կվիրահատեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակ  կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը մասամբ կորցրած Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել, առաջիկայում նախատեսվում է նաև երրորդ վիրահատությունը։

«Զգացողությունս լավ է, որ ասեմ՝ անթերի՝ սուտ կլինի, ցավեր կան, բայց կանցնենք։ Երկրորդ վիրահատությունը արվել էր պրոֆիլակտիկ նկատառումներով։ Հիմա պատրաստվում ենք երրորդ վիրահատությանը, հիմա բժիշկները փորձում են վերքերը բերել այն վիճակի, որ հնարավոր լինի արդեն երրորդ վիրահատությունն իրականացնել, լինելու է մաշկի փոխպատվաստում։ Հատվածներ կան՝ աջ դաստակի վրա, որտեղ մաշկային ծածկույթը բացակայում է, պետք է փոխպատվաստում լինի, որ վերքերն ապաքինվեն, առանց դրա՝ չի լավանա »,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնել է Եսայի Քարամյանը։

Անդրադառնալով հունիսի 12-ի դեպքերին և իշխանության քարոզչամեքենայի կողմից շահարկումներին, թե իբրև նռնակը վերցրել է՝ ոստիկանների ուղղությամբ նետելու համար՝ Քարամյանը նշել է, որ այդ թեզն անբարոյականություն է․ «Նման մատից ծծած ինչ-որ թեզեր միանգամից շրջանառության մեջ նետելն առնվազն պատիվ չի բերում իրենց։ Չնայած՝ ումից ենք ինչ պահանջում կամ ակնկալում։ Նման մտադրություն․ բնականաբար, չի եղել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular