ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միասին շարժումը իշխանությունից պահանջում են ներողություն խնդրել արցախցիներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը և շարժման անդամ Արցախից բռնի տեղահանվածներն իրենց բողոքն են արտահայտել ՀՀ իշխանություններին՝ 12․06․2024թ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արցախցիների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների առնչությամբ, համաձայն որոնց արցախցիները գործիք և նյութ են ընդդիմության ձեռքին, արցախցիներն ու արցախցի զինվորականներն իրենք են հանձնել Արցախը, վախկոտ լինելով, թողել և փախել են Արցախից։

Ըստ «Միասին» շարժման՝ արված մեղադրանքները սադրիչ և բացարձակ սուտ են և պահանջում են հերքել այն՝ ներողություն խնդրելով Արցախից բռնի տեղահանված ժողովրդից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular