ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը․ ( 30 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Գվատեմալա՝ Բանակի օր, Դանիա՝ Ալեքսանդրա արքայադստեր ծննդյան օր, Կոնգո՝ Անկախության օր, Սուդան՝ Հեղափոխության օր, Բելոռուս՝ Տնտեսագետի օր, Սալվադոր՝ Բանկային աշխատողի օր։

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 –ծնվել է  վիրաբույժ Ռուբեն Յոլյանը։

1922– ծնվել է նկարիչ, լրագրող Ժակ Իխմալյանը։

1944 –վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Համբարձում Խաչանյանը, որի հայտնի դերերից են Բադալը «Նամուս» ֆիլմում և Դարչոն «Պեպո» ֆիլմում։

1945 —ԽՍՀՄ-ում վերականգնել են աշխատանքային արձակուրդները։

1954– ծնվել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

1956-թերթերում հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Կուլտի պաշտպանմունքի և դրա հետևանքների վերացման մասին» որոշումը։

1994 —Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ։

2005-Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները:

2012- Երևանի Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործել է շաբաթ և կիրակի օրերին:

2018- Ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները, իսկ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1109 —վախճանվել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6-րդ Խիզախը։

1520 —իսպանացի կոնկիստադորները նահանջել են Տենոչտիտլանից, այդ գիշերը հայտնի է «Թախիծի օր» անվանմամբ։

1736 —ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կապիտուլացիայի է ենթարկվել Ազով քաղաքի թուրքական կայազորը, Ազովը վերջնականապես միացվել է Ռուսական կայսրությանը։

1748 —ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ժան-Դոմինիկ Կասսինին, որը հայտնի է որպես Ֆրանսիայի առաջին ամբողջական քարտեզի կազմող։

1810 —Նապոլեոնը օկուպացված Հոլլանդիան միացրել է Ֆրանսիական կայսրությանը։

1889 —Փարիզյան խաղաղության համաժողովում ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը։

1893 —ՀԱՀ-ի Յախերսֆոնտեյն հանքում գտնվել է 995 կարատանոց «էկսելսիոր» ալմաստը։

1894– բացվել է Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։

1905– Ալբերտ Էյնշտեյնը հրապարակել է Հարաբերականության տեսությունը։

1908–Սիբիրի կենտրոնական հատվածում, Տունգուսկա և Լենի միացման հատվածի շրջանում ընկել է հանրահայտ Տունգուսյան երկնաքարը։

1913 —սկսվել է երկրորդ բալկանյան պատերազմը։

1925 –ծնվել է  շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեն։

1934- Գերմանիայում Հիտլերի հրամանով էսէսի ջոկատները անսպասելի հարձակում են սկսել գրոհային ջոկատների վրա, որի արդյունքում գրոհայինների ղեկավար Էրնստ Ռյոմը և այլ հրամանատարներ գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի։

1935 —Մոսկվայում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ստալինին առաջին անգամ անվանել են  «պիոներների լավագույն ընկեր»։

1936 —վաճառքի է հանվել Մարգարետ Միտչելլի «Քամուց քշվածները» վեպի առաջին հրատարակությունը։

1948 — «Bell Laboratories» ընկերության գիտնական աշխատակիցներ Ուիլյամ Շոկլին, Ուոլտեր Բրատտեյնը և Ջոն Բարդին հայտարարել են տրանզիստորի հայտնագործման մասին լուրը։ 

1960– Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Բելգիայից։

1964 —ստացվել են Լուսնի առաջին լուսանկարները մոտ տարածությունից։

1966– ծնվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։

1971 —վթարվել է  «Սոյուզ-11» կառավարվող տիեզերանավը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ 

1972– առաջին անգամ կիրառվել է կոորդինացիոն վայրկյանը։

1993 —մոսկովյան միջբանկային արտարժույթային բորսայում դոլլարի փոխարժեքը առաջին անգամ գերազանցել է հազար ռուբլու սահմանը և կազմել 1024 ռուբլի մեկ դոլլարի դիմաց։

1997 —Մեծ Բրիտանիայում հրատարակվել Հարրի Պոտերի մասին առաջին գիրքը՝ «Հարրի Պոտերը և փիլիսոփայական քարը»։

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular