ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը մատնանշել է Հայաստանի փորձերը՝ Ղարաբաղի հետ կապված իրավիճակի մեղքը բարդել Ռուսաստանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի կորստի պատասխանատվությունը մեծապես կրում է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, մինչդեռ Երևանը փորձում է մեղքը բարդել Ռուսաստանի վրա,  Iz.ru-ի հետ զրույցում ասել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Վիկտոր Միզինը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը «գրավել է» Լեռնային Ղարաբաղը, այնուհետև այն հանձնել Ադրբեջանին։

«Հայաստանի ղեկավարությունը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղը ինչ-որ կերպ պահպանելու կամ նույնիսկ դիվանագիտորեն պաշտպանելու համար։ Մի տեսակ թեթևություն, անհասություն կար։ Եվ այդպես էլ եղավ։ Հայաստանում խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Ռուսաստանին դուր չի գալիս, որ Հայաստանն, այսպես ասած, շարժվում է դեպի Արևմուտք, արդեն բազմաթիվ ազդակներ են եղել, ընդհուպ մինչև ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելու աստիճան։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն ակնհայտորեն լարված են: Իհարկե, ռուսական կողմը այդ մեղադրանքները կմերժի։ Սա բացարձակապես ոչ դրական դեմարշների փուլ է»,- ասել է Միզինը:

Քաղաքագետի խոսքով` երբ ներքին խնդիրներ ու լարվածություն են առաջանում, փորձ է արվում մեղադրել ինչ որ արտաքին գործոնի, ինչն էլ այս դեպքում անում է  Երևանը:

«Ասում են, որ «բոլորս սպիտակ ենք, կապ չունեցեք, ճնշումներ են եղել, մեզ դավաճանել են և այլն»։ Նրանք առաջ են քաշել այն թեզը, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի պաշտպանել Հայաստանին ԼՂ հարցում և չի արդարացրել իրենց հույսերը ՀԱՊԿ ֆորմատով։ Հայաստանի ղեկավարության կարծիքով ՀԱՊԿ-ն ընդհանրապես չի աշխատում: Այդ գիծը վաղուց է շարունակվում»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, հրատարակության զրուցակիցն ասել է, որ Երևանը «պետք է լավ մտածի» նախքան Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելը։ «Արևմուտքը անվտանգության առումով երբեք չի տա Հայաստանին այնքան, որքան Ռուսաստանն է տվել և կտա։ Դա պետք է հասկանալ: Էլ չխոսենք պատմամշակութային կապերի մասին»,- եզրափակել է Միզինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular