ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ի նպատակը Հայաստանը վառոդի տակառի վերածելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի նպատակն է այս շրջանը վերածել վառոդի տակառի, բոցավառ կրակի, որը ամբողջ տարածաշրջանը կքաշի իր մեջ, ԱՄՆ-ը դա չի էլ թաքցնում, փորձում է փաթաթել այդ ամենը Հայաստանի ենթադրյալ եվրաինտեգրման մեջ, բայց դա իրականության հետ բացարձակապես կապ չունի, հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, գրում է Dzen.ru-ն։

«Թուրքիայի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի տրամաբանությամբ այդ միջանցքը փաստացի կտրելու է Սյունիքի մի մասը Հայաստանից և, ի վերջո, բերելու է Հայաստանի կործանմանը։ Այդ միջանցքի տրամաբանությունն այն է, որ Հայաստանը պարզապես պետք է իր տարածքը տրամադրի իր թշնամիներին։ Փաշինյանը չի առարկում միջանցքին, նա նույնիսկ ցանկանում է, որ այս միջանցքը վերահսկի Արևմուտքը, որը իրականում նշանակում է թուրքական վերահսկողություն։ Իրանն ու Ռուսաստանը դեմ են այդ տրամաբանությանը, քանի որ միջանցքի նկատմամբ արևմտյան ու թուրքական վերահսկողությունը կբերի նրանց հեռացմանը այս տարածաշրջանից»,- նշել է նա։

Թևանյանն ասել է, որ ներկայումս շտապողականությունը բխում է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ, որոնց համար էլ դեմոկրատները փորձում են դիվիդենտներ ապահովել: «ԱՄՆ-ը շտապում է, քանի որ նոյեմբերին ընտրություններ են, և դեմոկրատները պետք է փոքր հաղթանակ տանեն աշխարհաքաղաքական առումով։ Ուկրաինայում դա չեն կարող ցույց տալ, Մոլդովայում նույնպես, փորձում են Վրաստանը Ռուսաստանի դեմ պայքարում դարձնել սակարկության առարկա, ինչպես Ուկրաինան են դարձրել։ Նրանք այդ երկրներում դեռ հաջողությունների չեն հասել և, փաստորեն, համաձայնության են եկել ՀՀ իշխանությունների հետ։ Հայաստանի իշխանությունները համաձայնվել են դառնալ սակարկության առարկա, որպեսզի նոյեմբերի ընտրություններից առաջ ԱՄՆ-ում դեմոկրատները գոնե որոշակի հաջողություն ցույց տան։ Իսկ այն, ինչ կոչվում է այնտեղ հաջողություն, անշուշտ պետք է հակառուսական ու հակաիրանական բնույթ ունենա»,- ասել է Անդրանիկ Թեւանյանը։

Ըստ նրա` այդ ամենի նպատակը կա՛մ Ռուսաստանին պատերազմի մեջ ներքաշելն է, կա՛մ նրան վարկաբեկելը: «Խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները բացարձակապես անհիմն են և անտեղի, քանի որ Ադրբեջանը նման խնդիր չունի։ ԱՄՆ-ն այստեղ մի քանի դիվիդենտներ է ուզում ստանալ. Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, մեծ դիվիդենտ կլինի Գյումրիում ռուսական ռազմակայանի փակումը, ռազմական բախումները Հայաստանի տարածքում, որոնք կարող են Ռուսաստանին ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ, կամ վարկաբեկել նրան, այն պատրվակով , որ նա Հայաստանին չի օգնում: Նպատակն է այս շրջանը վերածել վառոդի տակառի, բոցավառ կրակի, որը ամբողջ տարածաշրջանը կքաշի իր մեջ: ԱՄՆ-ը դա չի էլ թաքցնում, փորձում է փաթաթել այդ ամենը Հայաստանի ենթադրյալ եվրաինտեգրման մեջ, բայց դա իրականության հետ բացարձակապես կապ չունի։ Այստեղ առկա է թուրքական շահերի նպատակային առաջխաղացում»,- եզրափակել է Անդրանիկ Թևանյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular