ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի կունենա՞ Միրզոյան-Բայրամով հանդիպում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում, լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’ Բրայենը հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է Վաշինգտոնում մասնակցելու ՆԱՏՕ-ի սպասվելիք գագաթնաժողովին։

Հայաստանը պաշտոնապես հաստատել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանն ու կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին իր մասնակցությունը: Դատելով Բաքվի ԶԼՄ-ների արձագանքից՝ Վաշինգտոնի հրավերն ընդունելու է նաև Բաքուն:

Թերևս, ինտրիգայինը մնում է այն հարցը, թե արդյո՞ք Վաշինգտոնում տեղի ունենալու է Միրզոյան-Բայրամով հանդիպում, հնարավոր հանդիպմանն ինչ մասնակցություն է ունենալու ԱՄՆ-ը՝ լինելու է ֆասիլիտատո՞ր, թե՞ միջնորդ:

Այս հարցերին դժվար է միանշանակ պատասխաններ տալ, մանավանդ, որ Բաքվին հաջողվել է բանակցությունները տեղափոխել երկկողմ ձևաչափ ու հիմա հազիվ թե համաձայնի միջազգային որևէ դերակատարի մասնակցության:

Մյուս կողմից, եթե Վաշինգտոնը վստահ լինի, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են հուլիսի 9-11-ի համաժողովի շրջանակներում հասնել թեկուզև միջանկյալ համաձայնությունների, դեմ չի լինի, եթե դրանք ամրագրվեն ԱՄՆ մայրաքաղաքում:

Իհարկե, իրատես լինենք՝ եթե բանակցություններն անգամ Վաշինգտոնում կայանան, դժվար է ենթադրել, որ Բաքուն դրանց ընթացքում կհրաժարվի իր պահանջներից, մանավանդ, որ դրանք աստիճանաբար լեգիտիմացվում են միջազգային հարթակներում:

Վահրամ Բագրատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular