ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիմ Չեն Ինը կոչ է արել զինծառայողներին պատրաստ լինել «կոտրելու թշնամու ողնաշարը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ծանոթացել է բանակի  հրետանային զորամասին, հայտարարել, որ դիտարկում է Հարավային Կորեային հարվածներ հասցնելու ծրագիրը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է yonhapnews.co.kr կայքը՝ հղում անելով Կորեայի Կենտրոնական տեղեկատվական գործակալությանը:

Ստուգումից հետո Կիմ Չեն Ինը կոչ է արել զինծառայողներին գտնվել մարտական պատրաստվածության վիճակում:

«Նա հայտարարել է, որ էլիտար հրետանային ստորաբաժանումները, որոնք պաշտպանում են հարավ-արևմտյան ճակատային գիծը, պետք է պահպանեն ամենաբարձր մարտական պատրաստվածությունը, որպեսզի հենց առաջին հրամանի ժամանակ կոտրեն թշնամու ողնաշարը»,- նրա խոսքերը մեջբերել է Կորեայի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular