ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մոտենում է ԵՄ-ին, Կիևն ու Քիշնևը լի են եվրոպական լավատեսությամբ...

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ավելի ու ավելի է արտահայտում Եվրամիությանը մերձենալու իր ցանկությունը այն աստիճան, որ ըստ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, երկրում հնարավոր է հանրաքվե անցկացվի եվրաինտեգրման հարցով, գրում է ng.ru-ն։

Հունիսի 28-29-ը Դուբրովնիկում կայացած համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հանդիպման առանցքում եվրաինտեգրման թեման էր: Այդ մասին նախարարը հայտնել է իր Twitter-ում։ Միրզոյանը զրուցել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի, ինչպես նաև Սլովենիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներ Տանյա Ֆաջոնի և Անտոնիո Տայանի հետ։

Ուղղվածությունը ռուսականից եվրոպականի փոխելու Երևանի ցանկությունը փորձագետները կարևոր իրադարձություն են համարում։

ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կասկածում է, որ խոսքը Հայաստանի ամբողջական շրջադարձի մասին է դեպի Արևմուտք։ Ըստ նրա այդ նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, գալիս է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներից, և վարչապետն ինքն է ձգտում իր համար մանևրելու տեղ պահպանել։ Հարցն այն է, որ այդ մանևրի տարածությունն ամեն օր նեղանում է։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը Երևանից  վերջնական ընտրություն են ակնկալում։

Մարկեդոնովը նշել է, որ «ցանկացած հանրաքվե միշտ խնամքով պատրաստված իմպրովիզացիա է»։ Դժվար թե հանրապետության իշխանություններն անմիջապես շտապեն պլեբիսցիտ անցկացնել, բայց, ըստ ամենայնի, այդ քննարկումների ինտենսիվությունը կմեծանա։ «Այլ հարց է այն, որ եթե նման հանրաքվե իսկապես կայանա, ապա այն պաշտոնապես կամրացնի Երևանի արտաքին քաղաքական կուրսի ճշգրտումը «ժողովրդի կարծիքին» հղում անելով։ Սա արդեն միայն կառավարման մակարդակով շրջադարձ չէ, այստեղ ամեն ինչ շատ ավելի լուրջ է»,- եզրափակել է Մարկեդոնովը։

Մինչդեռ Կիևն ու Քիշնևը մեկ քայլով մոտեցան ԵՄ-ին։ Հունիսի 25-ին Բրյուսելը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դա ներկայացրել է լավ լուր նշված երկրների ժողովուրդների, ինչպես նաև ողջ Եվրամիության համար։ Նա նշել է, որ ճանապարհը դժվար է լինելու, բայց լի հնարավորություններով։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի խոսքով Ուկրաինան այդ հեռավորությունը կհաղթահարի երեք քայլով։

Իսկ Վրաստանի առջև ԵՄ դռները կարող են փակվել: Պատճառն օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքն է: Բրյուսելը Վրաստանի ղեկավարությունից պահանջել է փոխել ներկայիս քաղաքական կուրսը, հակառակ դեպքում դա կխանգարի ԵՄ-ին ասոցացման գործընթացը։ «ԵՄ-ն կոչ է անում վրացական իշխանություններին հստակեցնել իրենց մտադրությունները և փոխել գործողության ներկայիս ընթացքը, որը ոչնչացնում է Վրաստանի ուղին դեպի ԵՄ և փաստացի հանգեցնում է անդամակցության գործընթացի դադարեցմանը», - ասվել է ԵՄ հայտարարության մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular