ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրենահանձնման գործընթաց է․ Սրբազանը՝ «սահմանազատման» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա հայրենահանձնման գործընթաց է,  հարկադրանք է ու պարտադրանք, «սահմանազատմանն» անդրադառնալով՝ ասաց Բագրատ Սրբազանը՝ լրագրողների հետ զրույցում։

«Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է։

Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից»,- ասաց Սրբազանը՝ հավելելով՝ իշխանությունների «հիմնավորումները»՝ «սահմանազատում» կոչվածի նպատալահարմարության մասին, իրականության հետ աղերս չունեն։

«Այն, ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»,- շեշտեց Բագրատ Սրբազանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular