ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հապաղելը հնարավորությունների կորստի կհանգեցնի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդները Սյունիք կատարած այցի ընթացքում շատ ուշագրավ հարցազրույցներ ու հանդիպումներ անցկացրեցին: Իմ կարծիքով, դրանք շատ անհրաժեշտ են՝ ժողովրդին քաղաքական իրավիճակի իրազեկման առումով, սակայն դրանք վտանգավոր պասիվ ռիթմով են ընթանում և ոչ այնքան նպատակային, իսկ նպատակը, որքան հասկանում եմ, պետք է լինի արտահերթ ընտրությունների անցկացումը։ Ինչու՞։

Որովհետև արդեն մի քանի տարի է թե՛ Հայ առաքելական եկեղեցին՝ հանձին Վեհափառ հայրապետի ու Գերագույն հոգևոր խորհրդի, թե՛ ընդդիմադիր հանրությունը ամբողջությամբ միաբերան ահազանգում են, որ այս իշխանությունների մնալու յուրաքանչյուր օրը Հայաստանին մոտեցնում է ողբերգության հաջորդ հանգրվանին։ Ահավասիկ, Հայաստանին է մոտենում ողբերգության հաջորդ հանգրվանը՝ սպասվող նոր «սահմանազատումները», և այդ ֆոնին իշխանությունների կողմից հրապարակ նետված Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու հետ կապված ժամանակավրեպ, կեղծ, արհեստական օրակարգեր, որոնց իրագործման դեպքում կարող են անհաղթահարելի վտանգներ ստեղծվել Հայստանի համար։

Հայ ժողովուրդն արդեն գիտակցել է, որ այդ ամենին հակազդելն իր համար ունի գոյաբանական նշանակություն և պատրաստ է պայքարել դրանց դեմ, ինչում համոզվեցինք մայիսի 9-ին ու հունիսի 12-ին։ Ակտիվ գործողություններ են անհրաժեշտ։ Հապաղելը այս դեպքում հնարավորությունների կորստի կհանգեցնի, որովհետև իշխանությունները քնած չեն. տեսնում ենք արդեն, որ նրանք իրենց ապազգային գործերը աշնանը չեն թողնում, տարաբնույթ ֆորմատներով տեղի են ունենում քննարկումներ իշխանությունների ու տարբեր գույնի միավորումների միջև, որոնք հակված են ապականելու և այլասերելու կրթական համակարգը, և որոնք հայկական ազգային արժեքները ոտնահարելով առաջ գնալը ժողովրդավարություն են համարում։

Գալով շարժմանը՝ պետք է նշեմ, որ այն, անկասկած, իր պատվավոր տեղում է, մեր բոլորի պարտքն է նրան աջակից լինել, սակայն դեռևս այն հեռու է որպես ընդդիմադիր քաղաքական միավոր լինելուց այնպես, ինչպես ես հեռու եմ քաղաքական գործիչ լինելուց, էմոցիաները չափազանց շատ են, թերևս այդ է պատճառը, որ նույնիսկ ընդդիմադիր դաշտում շատ գործիչներ իրենց դուրս են դրել շարժումից, բայց ոչ հակադրվել նրան։ Չի կարելի բացառել նոր ընդդիմադիր շարժման ձևավորումը: Ոչ այն պատճառով, որ «Սրբազան պայքարը» չի կարող հաղթական լինել, այլ որպեսզի պայքարից դուրս ոչ մեկը չմնա և անի այն, ինչը չի հասցնում անել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ միմյանց հետ կապը պահպանելով ու մեկը մյուսին լրացնելով։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular