ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղում ջրհեղեղով նոր Չեռնոբիլը չի բացառել. Կեդմին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամին վերջ դնելու համար դեռ վաղ է, հավանականությունը, որ այդ երկու երկրների հարաբերությունները դեռ երկար ժամանակ կմնան ծայրահեղ լարված, մնում է շատ մեծ։ Նման կարծիք է հայտնել հայտնի քաղաքագետ և հասարակական գործիչ Յակով Կեդմին YouTube-ի «Waldman Line» ալիքում, գրում է deita.ru-ն։

Նրա խոսքով, այդ երկու պետությունների միջև ստեղծված իրավիճակը բարդանում է նրանով, որ դա շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղի դրվագ է տարածաշրջանի ամենահզոր տերությունների, մասնավորապես Թուրքիայի և Ռուսաստանի միջև։

Բացի այդ, ինչպես նշել է Կեդմին, Անդրկովկասը և Կենտրոնական Ասիան երկար տասնամյակներ հարթակ են եղել, այսպես կոչված, «Մեծ խաղի» համար Ռուսաստանի Դաշնության և Մեծ Բրիտանիայի միջև, ուստի միամտություն է հավատալ, որ այդ հսկայական տարածաշրջանում կրքերը շուտով կհանդարտվեն։

Ավելին, փորձագետը չի բացառել, որ ինչ-որ պահի մոլորակի այդ հատվածում իրադարձությունները կսկսեն հիրավի աստվածաշնչյան ենթատեքստ ստանալ։ Քաղաքագետը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել Երևանի ատոմակայանի և Քուռ գետի ամբարտակի աշխարհագրական բավականին խոցելի դիրքերի վրա։

Կեդմին նշել է, որ եթե ինչ-որ պահի տվյալ տարածաշրջանի բոլոր հիմնական խաղացողների միջև ճգնաժամը թևակոխի իր ամենասուր փուլը, ապա բացարձակապես անհնար է բացառել այն հավանականությունը, որ այդ խոշոր էներգետիկ օբյեկտները կկործանվեն կամ գոնե կվնասվեն։

Ավելին, ինչպես նշել է փորձագետը, եթե դա իսկապես տեղի ունենա, ապա ամբողջ աշխարհը կարող է նոր Չեռնոբիլ ստանալ, իսկ Ղարաբաղում կարող է իսկական ջրհեղեղ տեղի ունենալ։ Ընդ որում մոտավորապես նույն տարածաշրջանում նմանատիպ իրադարձություններ արդեն իսկ նկարագրված են Սուրբ Գրություններում։ «Ներկայիս ճգնաժամի կողմերն արդեն սպառնացել են միմյանց նման պատիժներով»,- հիշեցրել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular