ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզի գլխավոր ռաբբին հրեաներին կոչ է արել ընտրություններից հետո լքել Ֆրանսիան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ծայրահեղ աջակողմնյան «Ազգային միավորում» կուսակցության և ծայրահեղ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ»-ի հաջողության ֆոնին հրեաների համար սպառնալիք կարող են դառնալ և՛ աջ ազգայնականները, և՛ ծայրահեղ ձախերը, գրում է գերմանական Bild թերթը:

«Այսօր պարզ է, որ հրեաներն ապագա չունեն Ֆրանսիայում: Յուրաքանչյուր երիտասարդի խորհուրդ եմ տալիս գնալ Իսրայել կամ ավելի ապահով երկիր։ Շատ հրեական ընտանիքներ նախկինում չէին էլ կարող մտածել «Ազգային միավորման» օգտին քվեարկելու մասին, սակայն վերջերս ձախերը հակասեմական են դարձել: Հրեաները մնացել են մեջտեղում և չգիտեն, թե ով է նրանց ավելի շատ ատում», - Jerusalem Post-ին ասել է Փարիզի Մեծ սինագոգի գլխավոր ռաբբի Մոշե Սեբբագը:

Սեբբագի խոսքով՝ ձախերն աջակցում են զանգվածային ներգաղթին դեպի Ֆրանսիա։ Սակայն շատ միգրանտներ, հատկապես մուսուլմանները, պատրաստ չեն դառնալ ֆրանսիական հասարակության մի մասը: Այս միգրանտների շարքերում ուժեղ են հակասեմական տրամադրությունները։ 

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հուլիսի յոթին: Առաջին փուլի արդյունքների համաձայն՝ նախագահ Էմանուել Մակրոնի դաշինքը երրորդ տեղում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular