ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ՝ առանց աշխատանք․ «Սեւան» ազգային պարկում կենդանության նշաններ չկան․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Սեւան» ազգային պարկի կայքի՝ 2022 թվականի ապրիլի 5-ից հետո ՊՈԱԿ-ում կենդանության նշանները բացակայում են. 79 հաստիք, 15 մեքենա, միլիոնավոր դրամների աշխատավարձի ֆոնդ, բայց ոչ մի աշխատանք:

Այս բնորոշումը, ցավոք, վերաբերում է Սեւանա լճի տարածքին, որը Հակոբ Սիմիդյանի կառավարմամբ «բարեհաջող» կործանվում է. եւ եթե ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՔՊ-ականների կողմից թույլ տված ձախողումները ապագա իշխանությունները մի կերպ կշտկեն, Սեւանի էկոլոգիական աղետը անդառնալի հետեւանքներ կունենա։

Ներկայացվող լուսանկարները ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքի վերջին «նորություններն» են, որոնք ամբողջությամբ «հնություն» են։

«Սեւան» ազգային պարկի տնօրենը 2022 թվականի մարտին ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով նշանակված Կարեն Մնացականյանն է»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular