ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել Աստանայում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինի խոսքով՝ «նրանց փոխգործակցության ծավալը մեծ է»։ Նա նշել է, որ եթե երկու երկրների ղեկավարները հանդիպեն ամեն ամիս, խոսելու շատ բան կունենան։ «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանցքային, այն է՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում, մեր հարաբերությունները դրականորեն են զարգանում»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը պարզաբանել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4,3-4,5 մլրդ դոլար, ինչը «ռուսական ուղղակի ներդրումներն են Ադրբեջանի տնտեսության մեջ»։

Ե՛վ Ալիևը, և՛ Պուտինը ժամանել են Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Այն տեղի կունենա հուլիսի 3-4-ը։ Հանդիպմանը կազմակերպությունում ընդգրկված երկրների ղեկավարները «կքննարկեն կազմակերպության ներսում բազմակողմ համագործակցության հետագա խորացման և նրա գործունեության բարելավման վիճակը և հեռանկարները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular